• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Լե Լիլա քաղաքում

20 ապրիլի, 2024

Ապրիլի 20-ին Փարիզի մերձակա Լե Լիլա քաղաքում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Սեն Սեն Դընիի փոխպրեֆեկտ Սեսիլ Ռաքեթի, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսի, Սեն Դընի դեպարտամենտի նախագահ Ստեֆան Տրուսելի, նահանգային, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, «ԱՆԻ» ֆրանսահայ համայնքային կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանի, ֆրանսահայ ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների, հայ և ֆրանսիայի ու հոգևոր ներ մասնակցությամբ։

Իր խոսքում դեսպանն ընդգծեց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման և միջազգային ճանաչման կարևոր դերակատարությունը՝ որպես մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման և անպատժելիության դեմ պայքարի կարևորագույն միջոց։ Դեսպանը նշեց, որ 1915թ. ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց հայ ժողովրդի գոյությունը կրկին վտանգված է իր բնօրրանում՝ վկայակոչելով 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը՝ բնակչության բռնի տեղահանման միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող ոտնձգություններն ու սպառնալիքները։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Սեն Սեն Դընիի փոխպրեֆեկտ Սեսիլ Ռաքեթը, Լէ Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, ֆրանսահայ համայնքային ԱՆԻ կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը։

Արարողությանը ծաղկեպսակներ զետեղվեցին նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի նախագահ Վալերի Պեկրեսի և Սեն Սեն Դընի դեպարտամենտի նախագահ Ստեֆան Թրուսելի անունից:

Միջոցառմանը հնչեցին Շարլ Ազնավուրի «Նրանք ընկան» (Ils sont tombés) երգը, ինչպես նաև Դլե Յամանի մեղեդին՝ դուդուկի կատարմամբ:

Արարողության ավարտին կատարվեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: